Պետք չէ հայելու մեջ երկար նայել. ահա, թե ինչու
ՖՈՏՈՊարզվում է` հայելիները կարող են մեծ ազդեցություն ունենալ մարդու վրա, ընդ որում՝ ինչպես լավ, այնպես էլ վատ: Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր մի քանի անգամ առնչություն է ունենում հայելիների հետ, բայց քչերն են պատկերացնում, թե իրականում ինչ ազդեցություն են մեզ վրա թողնում հայելիները: Ինչ է իրականում կատարվում, երբ երկար ժամանակ նայում ենք հայելու մեջ, կօգնի պարզել Past.am-ը:
Ամերիկացի գիտնականները մի շարք ուսումնասիրություն են անցկացրել, և պարզել, որ 3 րոպե և ավելի հայելու մեջ նայելու դեպքում այն կարող է քաշել էներգիան՝ վերածվելով էներգետիկ վամպիրի: Բացի այդ առաջանում է հոգնածություն և որոշ դեպքերում էլ` հիշողության կորուստ:

Տարածված կարծիք կա, որ ովքեր սիրում են երկար ժամանակ իրենց նայել հայելու մեջ, ապա արագ են ծերանում, քանի որ հայելին մարդկային էներգիան կլանելու հատկություն ունի, որի հետևանքով օրգանիզմը սկսում է ավելի վատ հաղթահարել շրջակա միջավայրի ազդեցությունը:
Խորհուրդ չի տրվում հայելու մեջ նայել հիվանդ կամ դժբախտ ժամանակ, որովհետև հայելին հիշում է նաև մեր էմոցիաները և մեր կուտակած բացասական լիցքերը մեր իսկ վրա կարող է անդրադարձնել։

Սակայն, պարզվում է, որ հայելին կարող է նաեւ դրական ազդեցություն ունենալ մարդու վրա: Հայելու մեջ նայելիս ժպտալու դեպքում դրական էներգիա կարելի է ստանալ, որն էլ կօգնի բարձրացնել տրամադրությունն ու ազատվել սթրեսից:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



