2016 թվականին Հայաստանը 53 տոկոսով ավելացրել է արտահանումը ԵՏՄ երկրներ. Վալովայա
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ2016 թվականին Հայաստանը 53 տոկոսով ավելացրել է արտահանումը ԵՏՄ երկրներ: Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման հիմնական ուղղությունների ու մակրոտնտեսության կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ հանդես գալով Երեւանում ընթացող «Հայաստանի Հանրապետություն. Երկու տարի ԵՏՄ-ում. առաջին արդյունքները» խորագրով կլոր սեղանի ժամանակ:
Առաջին հերթին, նա ընդգծել է Հայաստանի դիրքերի ամրապնդումը գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում. Մասնավորապես, խաղաղի արտահանումն աճել է 5,9 անգամ, լոլիկինը՝ 10 անգամ:
Վալովայան նշել է, որ արտահանման աճը կապված Հայաստանում արդյունաբերական արտադրության հետ: 2016 թվականին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 6,7 տոկոս: Նման իրավիճակ է նաեւ 2017-ին: Այդուհանդերձ, Վալովայան նկատել է, որ հաջողություններին զուգահե կան նաեւ թերություններ, որոնք պետք է վեր հանվեն եւ ուղղվեն: