2017-ին Սեւանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր կվերցնեն. ԱԺ-ն ընդունեց օրենքը երկրորդ ընթերցմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 6-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Այն ընդունվեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագծով առաջարկվում է 2017 թվականին Սեւանից ջրառը հասցնել 20 մլն խմ-ի, այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:
Կառավարության ներկայացրածց բացատրության մեջ նշվում է, որ լրացուցիչ ջրառն անհրաժեշտ է ոռոգման համար:
Նախագծին դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունները կողմ էին նախագծին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



