25-ամյա Քյարամը ծեծել էր նախկին կնոջ ծանոթուհուն եւ սպառնացել, որ կսպանի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 3-ին ոստըիկանության Թալինի բաժնի աշխատակիցները հայտնաբերել եւ բերման են ենթարկել մայիսի 5-ին հետախուզման մեջ գտնվող 25-ամյա Քյարամ Ս.-ին:
Նախորդ տարվա դեկտեմբերի 22-ին գիշերը ժամը 1-ին նա գնացել էր իր նախկին կնոջ ծանոթուհու տուն, որտեղ նա ժամանակավոր բնակվում էր: Քյարամ Ս.-ն ծեծել էր նախկին կնոջ ծանոթուհուն, սպառնացել, որ կսպանի, ապա անկողնու վրայից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը եւ փախել:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, հայտարարվել էր հետախուզում:
Ռուսաստանից վերադառնալոս Բագրատաշենի անցակետից Քյարամ Ս.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



