Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախի խորհրդարանականներն աշխատանքային այցով Լիտվայում են

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Աշխատանքային այցով հուլիսի 4-7-ը Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուսում են գտնվում Արցախի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և Արցախի Հանրապետություն-Լիտվայի Հանրապետություն բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Այցի ընթացքում  խորհրդարանականները մասնակցել են Վիլնյուսի «Վարտեյ» պատկերասրահում տեղի ունեցած «Արցախ. հին երկրի երիտասարդ պետությունը» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը, որը կազմակերպվել է «Բալթյան հայերի միության» կողմից։

Ցուցահանդեսին ներկայացվել են Արցախի պատմամշակութային հուշարձանները, ինչպես նաև կենցաղն արտացոլող շուրջ երեք տասնյակ լուսանկարներ։

Խոսելով նախաձեռնության մասին՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը կարևորել է այն՝ ընդգծելով Լիտվայի հասարակությանը՝ Արցախի հարուստ մշակույթին, հասարակական-քաղաքական կյանքին, տնտեսության զարգացմանը, պետականաշինության գործընթացին ծանոթացնելու անհրաժեշտությունը:

Արցախի խորհրդարանի պատգամավոր  Դավիթ Մելքումյանը, շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին, կոչ է արել այցելել Արցախ՝ ստանալու հուզող հարցերի պատասխանները և հավելել, որ Արցախի՝ ազատության համար պայքարը մի ողջ ազգի պայքար է։

Այնուհետև Լիտվայի Սեյմի պատգամավոր, Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի նախագահ Պովիլաս Ուրբշիսը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի/Արցախի Հանրապետության հետ բարեկամության շրջանակի ձևավորման մասին՝ ընթերցելով լիտվացի 10 քաղաքական ու հասարակական գործիչների կողմից ստորագրված հռչակագիրը։

Արցախի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը, երախտագիտություն հայտնելով ընդունելության համար, նշել է. «Բարձր ենք գնահատում ձեր նախաձեռնությունը, որն ուղղված է բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, նաև պատրաստակամություն ենք հայտնում համագործակցելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում»։

Լիտվայի Հանրապետության Սեյմասում դեռևս 2013թ. փետրվարի 26-ին ստեղծվել էր Արցախի Հանրապետության հետ բարեկամական խումբ, որը գործել է մինչև այդ գումարման խորհրդարանի լիազորությունների ավարտը:  2016թ. հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններից հետո անհրաժեշտություն է առաջացել վերակազմավորելու նախկին բարեկամական խումբը: 2017թ. մայիսի 10-ին մեկնարկել է այդ նախաձեռնությունը այս անգամ արդեն բարեկամության շրջանակի ձևաչափով, ինչի մասին հայտարարվել է հուլիսի 4-ին տեղի ունեցած ցուցահանդեսի ժամանակ:

Միջոցառմանը մասնակցել են Լիտվայի Հանարպետության հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը։ 

 

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ