Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքն ավելի ցածր է, քան ԱՄՆ- ում. Ջավադյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վստահեցնում է, որ Հայաստանում սպառողական վարկերի տոկոսադրույքները իջնում են: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ ԿԲ նախագահն ընդգծեց, որ Հայաստանում շատ սպառողական վարկերի տոկոսադրույքներն ավելի ցածր են, քան ԱՄՆ-ում: «Մեզ մոտ սպառողական վարկերի առավելագույն չափը 24 տոկոս է, իսկ նվազագույն չեմ կարող ասել, որովհետև գործիքները տարբեր են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ջավադյանը:
Նա մանրամասնեց, որ կան բիզնես վարկեր, որոնց տոկոսադրույքն 8 տոկոս է: «Կան արտարժույթով վարկեր, որոնք տրվում են ցածր տոկոսադրույքներով: Օրինակ, ես վերջերս տեսել եմ եվրոյով վարկ, որի տոկոսադրույքը եղել է 6.5 տոկոս»,- ասաց ՀՀ ԿԲ նախագահը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



