Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի երեխայի մահվան համար մեղավոր է համարում Իլհամ Ալիեւին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի մանկահասակ երեխայի մահվան հանգամանքը որպես քարոզչամիջոց օգտագործելը համարում է անբարոյականություն: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը միանշանակ օգտագործելու է այս փաստը քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

«Ցավոք սրտի, վերջին օրերի լարվածության պատճառով եղան զարգացումներ, որոնք անդառնալի էին. գիտենք, որ երեխա է զոհվել,  ինչն իսկապես շատ ցավալի զարգացում  է, եւ կարծում եմ՝  բավականին լուրջ ազդեցություն կունենա իրավիճակի վրա: Ադրբեջանը վերջին 3 տարիներին իրականացնում է մի քաղաքականություն, որի տրամաբանությունը սահմանային լարվածության միջոցով քաղաքական որոշակի խնդիրներ լուծելն է կամ որոշ բացասական երեւույթներ կոծկելն է, ինչին օրերս ականատես եղանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ այլ ինչ է, քան բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումից միջազգային հանրությանը շեղելու փորձ:

«Կարծում եմ՝ սա կարող է Ադրբեջանին լուրջ հարված հասցնել միջազգային հեղինակության տեսանկյունից: Նրանք որեւէ ավելի լուրջ պաշտպանվելու ձեւ չգտան, քան սահմանում իրավիճակ լարելը: Լավ հասկանալով, որ կրակ բացելու դեպքում նրանց լռեցնելու են, այնպես արեցին, որ աղմուկը հնարավորինս շատ լինի, մեր դիրքերի ուղղությամբ կրակ բացեցին բնակավայրերից եւ բնականաբար, պատասխան կրակի դեպքում քաղաքացիական բնակչության շարքերում որոշակի զոհերից  խուսափել հնարավոր չեղավ»,-ընդգծեց Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը, հրապարակելով եւ անխնա տարածելով զոհված երեխայի նկարները, ցանկանում է իբր թե ցույց տալ «հակառակորդի» դաժան էությունը, մինչդեռ քաղաքագետի խոսքով՝ երեխային սպանել են այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Այս դեպքը Ադրբեջանում էլ ավելի է մեծացնելու թշնամանքի մթնոլորտը, այսինքն՝ շարունակվելու է Ադրբեջանի՝ թշնամանքը սերունդներին փոխանցելու քաղաքականությունը: Ինչպես նաեւ նրանք փորձելու են միջազգային կառույցներում որոշակի դիվիդենտներ քաղել»,-եզրափակեց  նա:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբերհատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանմանռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույնհատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկայիննռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոցականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայվածռազմակայանիցադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռայինկայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերիցմեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունըճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններումստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքումվնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲհամապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով,հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողություններիարդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկուզոհի և մեկ վիրավորի մասին: 

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ