Սահմանամերձ համայնքներում ՄԻՊ փաստահավաք աշխատանքների արդյունքները Google Earth-ով տեղայնացվել են քարտեզի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Պաշտպանի աշխատակազմի կողմից Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկևան, Ոսկեպար, Կոթի սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների արդյունքները տեղայնացվել են ընդհանուր հասանելիություն ունեցող քարտեզի վրա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Google Earth ծրագրի միջոցով իրականացվել են համապատասխան նշագրումներ, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված քաղաքացիական բնակավայրերը, ապրիլ-հունիս ամիսներին գնդակոծված տները, շենք-շինությունները: Փաստահավաք աշխատանքների արդյունքները ներկայացվել են հայերեն և անգլերեն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



