Վիեննայի պատմական կենտրոնը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի` վտանգված համաշխարհային ժառանգության ցանկում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Վիեննայի պատմական կենտրոնը ներառել է վտանգի տակ գտնվող վայրերի ժառանգության ցանկում: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է հաղորդագրության որոշման մեջ:
Նման որոշումը պայմանավորված է ավստրիական մայրաքաղաքի կենտրոնում բազմահարկ շենքի կառուցման ծրագրով: Կառույցն ընդգրկելու է հիմնականում Intercontinental հյուրանոցն ու համերգասրահը:
Վիեննայի պատմական կենտրոնը` Ներքին քաղաքը, 2001-ին ընդգրկվել էր ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 41-րդ նստաշրջանը մեկնարկել է հուլիսի 2-ին Լեհաստանի Կրակով քաղաքում:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու



