Վահրամաբերդում արկանման առարկա է հայտնաբերվել. նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 4-ին, ժամը 23.16-ին, Շիրակի մարզի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությունից ոստիկանության Ախուրյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում արկանման առարկա կա:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքի վարելահողում հայտնաբերել է արկանման առարկա:
Նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



