Պարենային մթերքները ողջ աշխարհում թանկանում են երկրորդ ամիսն անընդմեջ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՊարենային ապրանքների գների միջին արժեքը ողջ աշխարհում այս տարվա հունիսին աճել է 1.4 տոկսով` մայիսի համեմատ և 7 տոկոսով` անցյալ տարվա հունիսի համեմատ:
Ինչպես նշում է Корреспондент-ը, այս տվյալները հաշվարկել է ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպությունը: Այսպիսով, նպարեղենի համաշխարհային գները շարունակում են աճել երկու ամիս շարունակ:
Գնաճը պայմանավորված է կաթնամթերքի, հացահատիկային ապրանքների և մսի գների բարձրացմամբ, մինչդեռ շաքարավազի և բուսայուղի արժեքը նվազել է:
Կաթնամթերքի արժեքը միջինում ավելացել է 8.3 տոկոսով` հասնելով վերջին երեք տարվա առավելագույն ցուցանիշին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



