Արարատում տղամարդը փորձել է 1 հնդկահավ գողանալ. գործը հասել է դատարան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի բնակիչը հայտնվել է դատարանում հնդկահավ գողանալու փորձ կատարելու մեղադրանքով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ մարզի բնակիչ, 53-ամյա Սուրիկը մայիսի 18-ին գիշերն ալկոհոլի ազդեցության տակ մտել է համագյուղացու անասնագոմ եւ փորձել գողանալ 1 հատ հնդկահավ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել. անասնագոմից դուրս գալուց հետո հնդկահավը փախել է նրա ձեռքից:
Սուրիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվելու է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



