Մալավիում Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ հրմշտոցից 8 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալավիում Անկախության օրվա տոնակատարությունների ժամանակ հրմշտոցից 8 մարդ է զոհվել, այդ թվում 7 երեխա։ Եւս 40-ը վնասվածքներ է ստացել։ Տեղի իշխանությունները վախենում են, որ զոհերի թիվը կարող է աճել, հայտնում է Reuters-ը։
Հրմշտոցը սկսվել է մարզադաշտի մոտ։ Մարդիկ փորձել են բացել դեպի մարզադաշտ տանող դարպասները, որտեղ պետք է ֆուտբոլի խաղ կայանար՝ բրիտանական կառավարումից Մալավիի անկախացման 53-րդ տարեդարձի առթիվ։ Ականատեսների խոսքով ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել, ինչի հետեւանքով մարդկանց մեջ խուճապ ու հրմշտոց է սկսվել։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու



