Ամերիկացին անվճար դաջվածքներ է անում նրանց, ովքեր համաձայնում են մի շատ արտառոց պայմանի (լուսանկարներ)
ԼԱՅՖՆյու Յորքի Բրուքլին թաղամասում բնակվող դաջվածքի վարպետ Սքոթ Քեմփբելը որոշել է թարմություն մտցնել աշխատանքի մեջ և իր այցելուներին հետաքրքիր այլընտրանք է առաջարկել:
Նա մարդկանց անվճար դաջվածքներ է առաջարկում, եթե վերջիններս համաձայնում են վստահել իրեն և թույլ տալ ընտրել պատկերն ու դրա դիզայնը, անել դաջվածքն ու ցույց տալ միայն այն ժամանակ, երբ այն պատրաստ է:
Քեմփբելի այցելուներից շատերն առանց երկյուղի ձեռքերը մտցնում են պատի անցքի մեջ և սպասում նրա աշխատանքի արդյունքին:
Վարպետը դաջել է այնպիսի հայտնի աստղերի, ինչպիսիք են Մարկ Ջեյքոբսը, Օրլանդո Բլումը, Պենելոպա Քրուզը: Չնայած իր հարուստ փորձին` Քեմփբելն այնուամենայնիվ շնորհակալություն է հայտնում իր հանդեպ վստահություն ցուցաբերած յուրաքանչյուր այցելուի:












1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



