Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել Կասպից ծովում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում լայնամասշտաբ զորավարժություններ են իրականացրել, որոնք ստացել են «Կայուն անվտանգություն և ծովային հզորություն-96» անվանումը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը` վկայակոչելով իրանական աղբյուրը, 5 օր տևած զորավարժություններին մասնակցել են իրանական կասպիական նավատորմի առաջադեմ ավիակիր նավը, «Պեյկան» սերիայի հրթիռային նավերը, հերթապահ մոտորանավակներ` հրետանային սարքավորումներով, ինչպես նաև արագընթաց մոտորանավեր:
Բացի այդ, գործարկվել են F-27 հետախուզական ինքնաթիռները և անօդաչու թռչող սարքերը:
Զորավարժանքների ժամանակ, որոնք անցկացվել են 80 000 քառ. կմ մակերես զբաղեցնող ջրային տարածքում, սպառազինման նորագույն սարքավորումներ են փորձարկվել:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու



