Սանկտ Պետերբուրգում ներկանյութերի պահեստ է բռնկվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍանկտ Պետերբուրգում ներկանյութերի պահեստ է այրվում: Lenta.ru-ի հաղորդմամբ` բռնկված կրակին բարդության 3-րդ աստիճանն է տրվել հնարավոր հինգից:
«Պայթյունի վտանգ կա, փրկարարներն աշխատում են ծածկի տակ գտնվող վայրից», -տեղեկացրել են ՌԴ ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչությունից: Կրակի մարման աշխատանքներին շուրջ 100 մարդ է ներգրավվել: Հրշեջ ավիացիան պատրաստականության է բերվել:
Կրակը տարածվել է շուրջ 5000 քառ. մետր մակերեսով տարածության վրա: Տուժածների մասին տեղեկությունը դեռևս ճշտվում է:
Հրդեհի բռնկման մասին լուրը ստացվել է տեղի ժամանակով 16:55-ին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



