«Հրազդան» ՔԿՀ պետը հայտնել է, որ դատարան չի կարող ներկայանալ, նրան բերման կենթարկե՞ն. «Ժողովուրդ»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հրազդան քրեակատարողական հիմնարկի» պետը նամակ է ուղարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գեղամ Մարգարյանին՝ հայտնելով, որ դատարան չի կարող ներկայանալ, քանի որ շատ զբաղված է:
Դատավորը հարգելի է համարել նրա ծանուցագրերը եւ հայտարարել, որ հուլիսի 17-ին պարտադիր պետք է ներկայանա՝ անկախ զբաղվածությունից, իսկ եթե չներկայանա, ապա բերման կենթարկեն:
Նշենք, որ «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանին որպես վրա են հրավիրում դատարան, ՔԿՀ-ում կատարված աղմկահարույց (ՔԿՀ-ի պաշտոնատար անձը փորձել է կալանավորից կաշառք վերցնել) քրեական գործով հարցաքննությանը մասնակցելու նպատակով: Նշենք, որ արդեն 3-րդ ծանուցագիրն է ուղարկվում ՔԿՀ պետին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



