Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր հայտարարությամբ անթույլատրելի են համարել քաղաքացիական անձանց վտանգելը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին հուլիսի 6-ին Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել նոր հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների հետ՝ խստորեն պահանջելով վտանգի տակ չդնել քաղաքացիական անձանց:

Համանախագահները հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտումը համարել են սադրիչ գործողություն, որը կարող է խափանել հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերը և վտանգել գալիք բանակցությունները:

«Կողմերին հիշեցնում ենք Ժնևյան կոնվենցիայով ամրագրված նրանց պարտավորությունները, որոնք ենթադրում են զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել քաղաքացիական անձանց անընդունելի կորուստների: Առաջարկում ենք կողմերին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ լարվածության թուլացման ուղղությամբ և հստակորեն հետևել 1994-1995 թվականների հրադադարի համաձայնագրերին:

Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ընդգծում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու բանակցությունները սկսելու անհրաժեշտությունը, քանի որ դա է միակ իրական ճանապարհը՝ հասնելու տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությանը, բարգավաճմանն ու հաշտեցմանը»,- նշել են համանախագահները:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

Վթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՆերդրումային նոր հնարավորությունՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Հայաստանի այն վայրը, որտեղ ջուրը տարօրինակ գույն ունիԻրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Տղամարդը կրակել և սպանել է որդուն ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվելՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան36-ամյա կինը ծեծի է ենթարկել իր երկու երեխաներինԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատուՆերդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան