Հրդեհ է բռնկվել «Մայամի» հյուրանոցում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 7-ին, ժամը 04:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի թիվ 44 հասցեում գտնվող «Մայամի» հյուրանոցում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ եւ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը եւ չորս մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մայամի» հյուրանոցային համալիրի լվացքատանը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:36-ին, մարվել՝ 04:46-ին: Այրվել է մեկ հեռուստացույց՝ ամբողջովին եւ կախովի առաստաղ (10 քմ):
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



