Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վահե Գուլանյանը պետությունը համեմատում է ընտանիքի հետ՝ ասելով, թե ծնողն է որոշում երեխաներից ով ում պիտի զիջի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ազգային ժողովը օրեր առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ 100 միլիոն խմ ջուր բաց թողնելու մասին նախագիծը:
 
Խնդրի վերաբերյալ Past.am-ը զրուցել է «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանի հետ:
 
– Դուք հարցի շուրջ բացասական դիրքորոշում եք ունեցել: Նախագիծն ընդունվելուց հետո գործընթացին ի՞նչ գնահատական կարող եք տալ: Ստացվում է, որ Ազգային պարկի կարծի՞քն էլ հաշվի չառան:
 
– Մեր և առհասարակ Բնապահպանության նախարարության քաղաքականության տեսանկյունից մենք պետք է դեմ լինեինք և պետք է դեմ լինենք յուրաքանչյուր ռեսուրսի օգտագործմանը: Մենք պետք է մաքսիմալ փակ լինենք և քիչ թույլ տանք օգտագործել մեր ռեսուրսները: Բայց ըստ ինձ՝ պետությունը նման է ընտանիքի, և եթե ընտանիքում մի երեխա մի բան է ուզում, իսկ մյուսը չի ուզում տալ, վերջիվերջո ծնողն է որոշում, թե դա մի երեխայից վերցնի, մյուսին տա, թե՝ ոչ:
 
Եթե պետության մեջ կա այլ կառույց, պետական կազմակերպություն, ով դրա կարիքն ունի և կարող է իշխանությունների ղեկավարի մոտ ներկայացնել հիմնավոր փաստաթուղթ, թե դա այնքան կարևոր է, որ կարող ենք մյուս կառույցի շահը չդիտարկել, բնականաբար պետությունը բավարարելու է այդ պահանջը:
 
Եթե պետական քաղաքականությունը այնպես է թելադրում, որ պետք է որոշակի ծավալով ջուր բացթողնվի Սևանից, մենք ի՞նչ կարող ենք անել: Ամեն դեպքում, շնորհակալ եմ, որ ավելին չէ:
 
– Բայց մտավախություն կա՞, որ հնարավոր է հետագայում այդ թիվը ավելանա: Չէ որ նախորդ տարի միայն 170 միլիոն խմ էր սահմանվել:
 
– 170–ը Հրազդան գետի համար այն նվազագույն պահանջվող ջուրն է, որն անհրաժեշտ է, որպեսզի էկոհամակարգը չտուժի: Հավելյալ ջրառը Սևանի համար էական բան չի փոխելու: Այդ 6–8 սմ մակարդակի տատանումը կարող է գոլորշիացման սեզոնի արդյունքում էլ լինել: Բայց այն, որ Սևանի և բնական ռեսուրսների օգտագործումը պետք է հասցնել նվազագույնի, դա փաստ է:
 
100 միլիոն խմ թողնելուց հետո Սևանի հետ ոչ մի վատ բան չի կատարվի, ոչինչ էլ չի փոխվի: Էկոհամակարգի վրա դա նույնիսկ չի էլ երևա, բայց մեր քաղաքականությունը դեմ է դրան, որովհետև մենք ստեղծված ենք ռեսուրսը պահպանելու համար:
 
Գյուղատնտեսության և Էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարությունների շահերից էլ բխում է, որ նրանք պետք է ուզեն այդ ռեսուրսները: Եվ ես պետությունը դիտարկում եմ որպես ընտանիք, որտեղ ծնողն է որոշում թե երեխաներից ում է տալիս իր պահանջած իրը:
 
– Պարոն Գուլանյան, ասում եք, որ լճի էկոհամակարգը չի տուժի: Այդ դեպքում ինչո՞ւ մի շարք բնապահպանական նախաձեռնություններ աղմուկ բարձրացրեցին և դեմ արտահայտվեցին նախագծի ընդունմանը՝ այն անվանելով կոռուպցիոն ռիսկեր պարունակող և մարդկանց փոքր խմբի շահերին ծառայող:
 
– Եթե 100 միլիոն խմ–ի մասին խոսենք՝ այդպես չէ: Բայց ես կողմ եմ բնապահպանների այդ շարժումներին, որովհետև դրանց միջոցով մենք կարողանում ենք հասնել բնության վրա մաքսիմալ քիչ ազդեցություն ներգործելուն: Այսինքն, եթե 100 միլիոնի համար չլիներ բոյկոտ, հնարավոր է այդ թիվը հետագայում ցանկանային ավելացնել: Այնպես որ բնապահպանների գործն էլ է շատ մեծ, և ես կարևորում եմ հասարակության մասնակցությունն այս խնդիրներին:
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել