Հակաբեղմանվորիչ հաբերը կարո՞ղ են կուրության պատճառ դառնալ
ՖՈՏՈԱրդյոք հակաբեղմանվորիչ հաբերը կարո՞ղ են կուրության պատճառ դառնալ, կoգնի պարզել Past.am-ը.
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր երեք տարուց ավել հակաբեղմնավորիչ հաբեր են օգտագործում, երկու անգամ ավելի շատ են աչքերի հիվանդությամբ տառապելու ռիսկի ենթարկվում:

Պարզվում է` հակաբեղմնավորիչ հաբեր օգտագործող կանայք գլաուկոմայի առաջացման հակում ունեն, ինչն էլ կարող է կուրության պատճառ դառնալ: Այս իսկ պատճառով գիտնականները գինեկոլոգներին և ակնաբույժներին կոչ են անում կանանց զգուշացնել հակաբեղմնավորիչ հաբերի հակացուցումների մասին և տեղեկացնել հնարավոր վտանգի մասին:
Գլաուկոմայի պատճառով առաջացած աչքի վնասվածքներն հիմնականում անբուժելի են, սակայն ժամանակակից բժշկությունը կարող է ժամանակին կանգնեցնել հիվանդության զարգացումը և երկար ժամանակ պահել աչքի տեսողությունը:

Ըստ ցուցանիշի, 40 տարեկանից բարձր տարիք ունեցող 50 սպիտակամորթ եվրոպացիներից մեկը գլաուկոմայով է տառապում, իսկ 75 տարեկան մարդկանց մոտ այդ ցուցանիշը մեկ տասներորդի է հավասար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



