Ալեքսիս Օհանյանը կրտսեր քրոջ հետ լուսանկար է հրապարակել
ԼԱՅՖReddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը կրտսեր քրոջը շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով:

«Ծնունդդ շնորհավոր, քույրիկս: Ծիծաղիր եւ սիրիր, դու ուրախ հորաքույր կլինես»,- Instagram-ում հրապարակված լուսանկարը մակագրել է Ալեքսիսը:

Ալեքսիս Օհանյանն ու Սերենա Ուիլյամսը շուտով երեխա են ունենալու: 34-ամյա Օհանյանն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր է արձակուրդ վերցնել, որպեսզի երեխայի խնամքի հարցում օգնի Սերենային։
Վերջերս CNBC հեռուստաալիքի եթերում Ալեքսիսը նաեւ հայտարարել էր, որ իր սիրելին լավ մայր կդառնա:
«Սերենան հրաշալի մայր կլինի: Այնքան բան կա, որոնցից նա հրաշալի գլուխ է հանում: Շուտով դրան, անկասկած, կավելանա նաեւ մայրությունը: Ես վեց շաբաթով արձակուրդ կվերցնեմ, որպեսզի լավագույնը լինեմ նոր աշխատանքում»,- ասել է Ալեքսիսը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



