Վթարից 10 օր անց 24-ամյա Գագիկը գիտակցության չգալով մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունիսի 26-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-21723» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 48 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել 24-ամյա երիտասարդի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ վրաերթի ենթարկված քաղաքացին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Հուլիսի 6-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում վրաերթի ենթարկված երիտասարդը՝ 1993 թ. ծնված Գագիկ Մարգարյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների եւ վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «ՎԱԶ-21723»-ը վազանց կատարելու ժամանակ բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի, դուրս եկել մայթեզր եւ վրաերթի ենթարկել Գ.Մարգարյանին:
Կատարվում է քննություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



