Վիետնամի ոստիկանությունը կալանավորել է բլոգերին՝ «հակապետական» հրապարակումների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎիետնամի ոստիկանությունը կալանավորել է հայտնի բլոգերին՝ համացանցում «հակապետական» հրապարակումներ անելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:
23-ամյա Տրան Հոանգ Ֆուկը ձերբակալվել էր Հանոյում, հակակառավարական քարոզչական տեսանյութեր պահելու եւ համացանցում տարածելու համար:
Չնայած տնտեսական բարեփոխումներին եւ սոցիալական մի շարք փոփոխություններին, որոնք վերաբերում են նաեւ սեռական փոքրամասնությունների իրավունքներին, Վիետնամի իշխող Կոմունիստական կուսակցությունը խիստ գրաքննության է ենթարկում լրատվամիջոցներին եւ չի հանդուրժում քննադատությունը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



