ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբսիդիաները նվազել են 5 մլրդ դրամով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ պետական բյուջեից 2017 թվականի հունվար-մայիսին տրամադրվել են 38.7 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 78.2 տոկոսը և 11.4 տոկոսով (շուրջ 5 մլրդ դրամով) զիջել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության հունվար-մայիսի ՀՀ պետական բյուջեի հաշվետվությունը, սուբսիդիաների նվազումը հիմնականում պայմանավորված է 2016 թվականին հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման նպատակով նախատեսված պետական աջակցությունն ավելի շուտ տրամադրելու (1.9 մլրդ դրամ) և խմելու ջրի մատակարարման ծառայությունների սուբսիդավորմանը 1.4 մլրդ դրամ հատկացնելու հանգամանքով, որն ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված չէ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



