Պուտինի ու Թրամփի բանակցությունները շարունակվում են արդեն երկու ժամ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցություններն արդեն երկու ժամ շարունակվում են։ Այս մասին լրագրողներին հայտնել է G20-ում Ռուսաստանի վստահված անձ Սվետլանա Լուկաշը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կասեի, որ բանակցությունները երկու ժամ շարունակվում են»,- ասել է Լուկաշը։
Նա չի կանխատեսել նախագահների բանակցությունների արդյունքները, առաջարկելով սպասել մինչեւ դրանց ավարտը։
«Հաշվի առնելով, որ նրանք այսքան երկար քննարկում են, հավանաբար բավականին մեծ օրակարգ է՝ սկսած քաղաքական հարցերից։ Հույս ունեմ, որ քննարկվում են նաեւ տնտեսական հարցեր, գուցե նաեւ հարաբերությունների կարգավորման հարցերը»,- հավելել է Լուկաշը։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



