Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հելեն Ուդումյանը՝ «Kitchen with Helen» նախագծի ծովային ճանապարհորդության մասին

ԼԱՅՖ

Հուլիսի 12-19-ը «Kitchen with Helen» նախագիծը մեկնում է միջերկրական ծովային ճանապարհորդության, որի մանրամասների մասին Հելեն Ուդումյանը պատմել է Life.panorama.am-ին:

«Միշտ խուսափել եմ օգտագործել նման բնորոշումներ, բայց այս անգամ պետք է ասեմ, որ Հայաստանից առաջին անգամ հենց մեր նախագծով ենք մեկնելու մեծամասշտաբ ծովային ճանապարհորդության Եվրոպայի երեք երկրներ եւ յոթ քաղաքներ: Մենք կլինենք Իտալիայում, Իսպանիայում եւ Ֆրանսիայում եւ կայցելենք Բարսելոնա, Հռոմ, Կորսիկա, Միլան, Լա Սպեցիա, Կան, Մայորկա քաղաքներ: Այս ջրային եւ ցամաքային ճանապարհորդության ընթացքում փորձելու ենք ծանոթանալ տարբեր երկրների եւ քաղաքների խոհանոցային հմտություններին ու գաղտնիքներին: Հետեւելու ենք, թե տարբեր քաղաքների մարդիկ խոհանոցային ի՞նչ նախասիրություններ ունեն, ի՞նչ են նախընտրում խմել եւ ինչ միջավայրում են սիրում ժամանցն անցկացնել: Ի դեպ, այդ ամբողջը տեսանկարահանելու ենք, որն էլ հետո ներկայացնելու ենք մեր հետեւորդներին: Հավելեմ նաեւ, որ հետաքրքիր նկարահանումներ ենք ունենալու »,- պատմեց Հելենը:

Վերջինս նշեց նաեւ, որ ճանապարհորդության շրջանակում միայն ռեստորաններ չեն այցելելու.

«Մենք շեշտը չենք դնելու միայն ճոխ ու հարուստ ռեստորանների վրա: Արդեն իսկ մի շարք չափորոշիչներ հաշվի առնելով ՝առանձնացրել ենք այն բոլոր ռեստորանները, որոնք պետք է այցելենք. դրանք ամենահայտնիներն են ու ամենավանադականները: Բայց անդրադառնալու ենք նաեւ փողոցային կյանքին ու ուտեստներին՝ սկսած արագ սննդից մինչեւ գինետներ: Ես հետեւելու եմ, որպեսզի վերադառնամ նոր ու չկրկնվող, համեղ բաղադրատոմսերով»,- ավելացրեց նա:

Մեր զրուցակիցը նշեց,  որ սա արդեն չորրորդ ճանապարհորդությունն է, եւ հույս հայտնեց, որ հետագայում դրանց թիվը կավելանա:

Ի դեպ, Հելեն Ուդումյանը ծրագրում է աշնանը նոր հեռուստանախագիծ սկսել: Հետաքրքրվելով, թե նման հաղորդումների բազմազանության մեջ ինչպե՞ս է փորձելու նորություններ բերել էկրաններ, պատասխանեց.

«Ես չեմ սիրում փնովել, վատաբանել կամ թերությունների մասին խոսել, բոլոր նման ծրագրերն էլ շատ լավն են: Բնականաբար, շուկայում շատ թերի բաներ ունենք, որոնց վրա բոլորս պետք է աշխատենք: Մեր հաղորդումը պետք է լինի պարզապես համով կյանքի, ուտեստների, վայելքի ու հաճույքի մասին, այն որոշ իմաստով կլինի նաեւ ուսուցողական: Ես իմ աշխատանքով եմ ուզում ցուցադրել խոհանոցի հետաքրքիր կողմերը, դա ինձ իսկապես հաճույք է պատճառում: Ես սիրում եմ խոսել այն ամենի մասին, ինչը համեղ է, եւ դա անել պարզ, հասարակ ու գունավոր կերպով, եւ որ ամենակարեւորն է՝ առանց վախենալու, որ կսխալվես, կամ ինչ-որ մի բան չես իմանա: Ի վերջո, ողջ կյանքում պետք է սովորես: Ինչպես իմ տեսանյութերում եմ փորձում փոխանցել, այնպես էլ հեռուստադաշտում հնարավորության դեպքում կփոխանցեմ այն թեթեւությունն ու հաճուքը, որն ուտելիքներն են մեզ տալիս»:
 

Այսքան պատերազմներ բերած քաղաքական ուժը չի կարող խոսել խաղաղությունից․ տեսանյութՌուսական հրթիռներ են ընկել Լեհաստանի տարածքում․ կործանիչները բարձրացվել են օդ «Նոր Յալթա՞», թե՞ քաղաքական շոու. ի՞նչ է գրում համաշխարհային մամուլը Թրամփ–Սի–Պուտին պատմական հանդիպման մասինՌուսական գազի գնորդները կբախվեն առավելագույն գնաճի հետԱրման Աբովյանը հանդիպել է Շտեֆան Կոտրեի հետ. հանդիպման առանցքային թեման Գագիկ Ծառուկյանի ապօրինի կալանավորումն էր Ավանդական ծիրանից մինչև արքայանարինջ և էկզոտիկ լայմ․ տեսանյութ Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանն ամփոփել են կանաչ ձեռներեցության ծրագրի երրորդ փուլը Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա Ողբերգական պայթյուն Թբիլիսիում․ Հայաստանը ցավակցություն է հայտնել Վրաստանին ՌԴ-ի հետ սահմանն ամբողջությամբ կփակվի․ հայտնի է այդ երկրի որոշման պատճառը Ռոմանոս Պետրոսյանի հետ բանավեճին պետք է Դավիթ Ղազինյանը մասնակցի․ «Ուժեղ Հայաստան»-ի խոսնակ Հայաստանում ճանապարհային վթարների հետ կապված նոր փոփոխություններ են նախատեսվում Պուտինը պшտերազմ է մղում ամբողջ Եվրոպայի դեմ. Մերց Ի՞նչ է սպասվում ռուբլու փոխարժեքին 2027 թվականին«Պալաչի» եղբայրը՝ ազատազրկված թմրամիջոցների իրացման գործով Ինչ եղանակ սպասել դեկտեմբերին․ ձմեռը կսկսվի՞ խիստ ցրտերովՍոֆթԿոնստրակտն ու Հայաստանի ֆրանսիական համալսարանը նոր հուշագիր են ստորագրելԱմիօ բանկն ու «Փարվանյան քոնսալթինգը» միավորում են հնարավորությունները՝ նպաստելու միջազգային բրենդների մուտքին ՀայաստանՍամվել Կարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի կյանքում, այսօր գտնվում է բանտում միայն այն պատճառով, որ խոչընդոտում է ներկայիս իշխանություններին. տեսանյութ Փարիզի արվարձանում գտնվող 18-հարկանի բնակելի շենքում hրդեհ է բռնկվել. կա զnh և վիրավnրներ Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը Երկուշաբթի կհրապարակվի Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՌԴ-ի դեմ նոր պատժամիջnցներ սահմանելու ուղղությամբ ԵՄ-ի գործողություններն առանց պատշաճ պատասխանի չեն մնա. Զախարովա Փաշինյանը հեռանալու է. «Ուժեղ Հայաստանը» թույլ չի’ տալու Հայաստանում ալիևյան սահմանադրություն անցկացնել. Տիգրան ԱբրահամյանԵ՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը․ ի՞նչ սպասել 2027 թվականինՍպասվում է առանց տեղումների եղանակ. oդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին». Փաշինյանի ակնարկը Ալիևին․ Տաթևիկ Հայրապետյան Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտնել է Դնեպրի վրայով անցնող երեք կամուրջների վնասման մասին39-ամյա Մեսսին ՄԼՍ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է Մասիսում «Dodge»-ը վրшերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բшխվել կայանված «Opel»-ին Շարունակվում են ՀՀ քաղաքացիների արտաքսումները․ նոր թռիչքՀ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Քաղաքում առկա բոլոր խնդիրները իշխանության համակարգային տապալnւմների հետևանքն են. Տիգրան Աբրահամյան Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը