Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միքայել Արամյանը՝ Երեւան այցի, ամենասիրելի վայրի եւ հայտնիության մասին

ԼԱՅՖ

Bravo.am-ը գրում է.

Ռուսաստանում նա ամենացանկալի փեսացուներից մեկն է, նրան արդեն ճանաչում են նաեւ հայրենիքում։ Միքայել Արամյանը վերջին օրերին Երեւանում էր եւ գլխավոր կերպարով նկարահանվել է Հայաստանի մասին ֆիլմում։ BRAVO.am-ը 25-ամյա դերասանին հանդիպել է նկարահանումների ընթացքում՝ «Իմիջ կոդ» սրահում։ Նա սիրով լուսանկարվել ու պատասխանել է մեր հարցերին։  

 
Միքայել Արամյանը
 


1992 թվականի մայիսի 9-ին ծնված դերասանը մեկ տարեկան էր, երբ ծնողների ու եղբոր հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Նրա հայրը նկարիչ-քանդակագործ Աշոտ Արամյանն է, որի հայտնի քանդակներից մեկին՝ Գեւորգ Էմինի արձանին, BRAVO.am-ն անդրադարձել է յոթ տարի առաջ։ Իսկ ավագ եղբայրը՝ Լեւոնը, Մոսկվայում պլաստիկ վիրաբույժ է։ 

Միքայելը հաճախել է իսպաներենի խորացված ուսուցմամբ դպրոց, տիրապետում է իսպաներենին, ինչպես նշեց՝ հայերեն էլ «մի քիչ» հասկանում է։ Նա արդեն դեռահասության տարիքում վստահ էր, որ ցանկանում է դերասան դառնալ։ Սովորել է Ժամանակակից արվեստների ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, 2014-ից սկսել է աշխատել Սլավա Ստեփանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի հայկական թատրոնում: 

Կինոխցիկի հետ աշխատանքային առաջին փորձն ունեցել է դեռեւս 12 տարեկանում, երբ նկարահանվել է «Шпионские игры» թրիլլերում, այնուհետեւ՝ «Как выйти замуж за миллионера», «Неравный брак», «Старый новый дом» եւ «Крёстный» ֆիլմերում։ Էպիզոդիկ դերերից հետո նրան ճանաչում բերեց Ռուսաստանի առաջին ալիքով ցուցադրվող «Лестница в небеса» սերիալ-մելոդրաման, որում մարմնավորել է գլխավոր հերոսին՝ Արտյոմին։ Նրան գուցե հիշեք նաեւ «Երկրաշարժ» ֆիլմից, որում գլխավոր հերոսուհու՝ Լիլիթի եղբոր՝ Սուրենի կերպարում է։  Ի դեպ, նկարահանվել է երգիչ Մարտ Բաբայանի, ուկրաինացի երգչուհի Ալինա Գրոսուի երգերի հոլովակներում, նաեւ պահանջված է մոդելային ասպարեզում. մասնակցում է տարբեր ապրանքանիշերի գովազդային լուսանկարահանումներին:

 
Միքայել Արամյանը՝ «Армен и Я» ֆիլմի նկարահանումներին
 


Հայաստանում նա նկարահանվում էր «Армен и Я» ֆիլմում, որի ռեժիսորը Մաքսիմ Հայրապետովն է։ Նրա խաղընկերներն են՝ Սոս Ջանիբեկյանը, «Եվրատեսիլ 2017»-ի ֆրանսիացի երգչուհի Ալման, ջազ երաժիշտ Չարլի Արմսթրոնգը, Արսեն Գրիգորյանը եւ այլք։ Նկարահանումներն անցել են Սեւանում, Գառնիում, Զվարթնոցի տաճարում, Հանրապետության հրապարակում, երեւանյան ժամանցի տարբեր վայրերում։ Պրեմիերան նախատեսված է հոկտեմբերին:

«Այս ֆիլմն ընկերության, սիրո, դավաճանության, ներողամտության եւ ավտոմրցարշավների մասին է։ Պրոդյուսերները Հայաստանից ու Ռուսաստանից են, կցուցադրվի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, նաեւ այլ երկրներում։ Կարծում եմ՝ շնորհիվ Հայաստանի տեսարժան վայրերի, ֆիլմից հետո զբոսաշրջիկների մեծ հոսք կլինի։ Ֆրանսուհի Ալմայի հետ հասցրել ենք մտերմանալ, նա առաջին անգամ էր Հայաստանում եւ առաջին անգամ էր ֆիլմում նկարվում, պետք է նշեմ, որ հրաշալի խաղընկեր էր։ Ինձ համար էլ հետաքրքիր փորձ էր, որովհետեւ առաջին անգամ եմ ֆիլմում հայերեն խոսելու»,-նշել է նա:

Միքայելը հաճախ է լինում Հայաստանում, ասում է՝ այստեղ հարմարավետ է զգում. «Երեւանն ինձ համար հարազատ է, թեեւ մեծացել եմ Մոսկվայում, որն ինձ համար տուն է, այնտեղ ամեն ինչ գիտեմ։ Բայց Հայաստանը սիրում եմ այնպես, կարծես, այստեղ եմ մեծացել»։ 

 
Միքայել Արամյանը
 


Երեւանում նրա ամենասիրելի վայրը Կասկադն է, ինչի հետ կապված բազմաթիվ հուշեր ունի.«Ուղղակի պաշտում եմ Կասկադը, շատ գեղեցիկ ճարտարապետություն ունի, մթնոլորտն ու մարդիկ էլ լավն են։ Օրինակ՝ Օպերայի շենքի շուրջն ինձ դուր չի գալիս, Երեւանում ընկերներիս Կասկադում եմ հանդիպում, ըստ ճաշակի՝ կարողանում ենք սնվել, սուրճ կամ գարեջուր խմել։ Իմ հայրական տունը Սարյան փողոցում է, սակայն հյուրանոցում եմ տեղավորվում, որովհետեւ բավական ժամանակ է՝ հայրս բնակարանը վերանորոգում է եւ դեռեւս չգիտի՝ երբ կավարտի»։ 

 

Շարունակությունը՝այստեղ.

Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել Կարապետյան