Վրաերթեր Երեւանում. երկու տղամարդ եւ մեկ կին տեղափոխվել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 6-ին, ժամը 18.50-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Կորյունի փողոցի թիվ 16 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 11.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Օգանովի փողոցի թիվ 9 շենքի մոտ հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 22.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դ.Անհաղթի փողոցի թիվ 10/10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 48-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



