Շիրակ Թորոսյանը երկուական բնակարան, հողամաս ու ավտոտնակ է հայտարարագրել. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Աժ պատգամավոր Շիրակ Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Ըստ այդմ՝ նա ունի թվով յոթ անշարժ գույք, որից երկու բնակարան, երկու հողամաս, երկու ավտոտնակ և մեկ բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք:
Երկու ավտոտնակ ունենալու պարագայում Թորոսյանը ավտոմեքենա չի հայտարարագրել, իսկ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցած դրամական միջոցները կազմել են 22 միլիոն 500 հազար դրամ:
Հունվարի 1–ից մինչև մայիսի 18–ը՝ մանդատը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 3 միլիոն 25 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 325 հազար և 2 միլիոն 700 հազար դրամ աշխատավարձերի հանրագումարից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսը



