Գուցե փետուրով գրիչներով է արվել թարգմանությունը, դրա համար է արժեքը բարձր. Իվետա Տոնոյանը՝ Լևոն Յոլյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովում այսօր քննարկվում է Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը:
Past.am-ի փոխանցմամբ՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը հետևյալ հարցը տվեց ՎՊ նախագահ Լևոն Յոլյանին.«Երեկ, երբ դուք ելույթ էիք ունենում 2016թ. պետական բյուջեի կատարողականի շրջանակներում, հայտարարեցիք, որ տարին առանց աղմկահարույց բացահայտումների է եղել։ Նայելով հաշվետվությունը` կարդացի, որ ավելի քան 217 մլն դրամ է ծախսել մի գերատեսչություն` 25 էջ թարգմանության համար։ Ես հասկանում եմ, որ միգուցե փետուրով գրիչներով է արվել թարգմանությունը, դրա համար է արժեքը այդքան բարձր, սակայն որքանո՞վ է դա նորմալ»:
Լևոն Յոլյանը պատասխանեց.«Այս ամբիոնից ավելի լուրջ խնդիրներ ու երևութական հարցեր պետք է բարձրացվեն»:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



