Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մաստարան ու Զարինջան կարկուտից գրեթե 100%–ի հասնող վնաս են կրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երկու օր առաջ Հայաստանի մի շարք համայնքներում կարկուտ է տեղացել: Եվ մասնավորապես Արագածոտնի մարզի մի շարք գյուղերում ուժեղ կարկուտից ավերվել են ցանքատարածություններ, դաշտեր ու մրգատու ծառեր:
 
Ինչպես տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության ծառայությունից՝ դիտարկվող տարածքներում՝ Արագածոտնի մարզի Դդմասար, Արևուտ, Դաշտադեմ, Ցամաքասար, Զարինջա, Մաստարա, Սուսեր, Գետափ համայնքներում, Շիրակի մարզի մարզի Ողջի, Լանջիկ, Սառնաղբյուր, Ձիթանքով համայնքներում և Վայոց ձորի Վարդահովիտ համայնքում տեղացել է կարկուտ: Այդ տարածքները չեն պաշտպանվում հիդրոմետ ծառայության կողմից: Սակայն պաշտպանվող տարածքներից կարկուտ է տեղացել Արագածավան ու Արտենի համայնքներում:
 
Արագածոտնի մարզի՝ հակակարկտային կայաններ չունեցող Մաստարա և Զարինջա համայնքների ցանքատարածությունները գրեթե 100%–ով վնասվել են: Այս մասին Past.am-ին տեղեկացրին այդ համայնքերի ղեկավարները:
 
Մաստարայի գյուղապետ Սարգիս Ավետիսյանը նշեց, որ կարկուտը համայնքին մեծ վնասներ է հասցրել: Եվ մեր զանգահարելու ժամանակ նա Արագածոտնի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յուրա Ազատյանի հետ դաշտերով շրջում էր՝ վնասի հաշվարկ անելու և այնուհետև մարզպետարան ներկայացնելու համար:
 
«Մոտավորապես 400 հա մակերեսի վրա է տեղացել, վնասել է ցորենի ու գարու դաշտերը: Տեղ–տեղ լրիվ է ջարդել, տեղ–տեղ էլ՝ կիսով չափ: Բայց հիմնականում ավիրել է»,– ասաց համայնքի ղեկավարը:
 
Հարցին, թե փոխհատուցման ակնկալիքներ ունե՞ն՝ պատասխանեց, որ մարզպետարան, այնտեղից էլ՝ կառավարություն ներկայացնելուց հետո միայն պարզ կլինի: Գյուղապետը նաև նշեց, թե համագյուղացիները դեպքից շատ նեղված են, բայց ինչպես նա է ասում՝ փորձանք ա, եղել ա:
 
Գարու և ցորենի դաշտեր են ավիրվել նաև Արագածոտնի Զարինջա համայնքում: Համայնքապետ Սևադա Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին դեռևս դժվար է հաշվարկելը, քանի որ կարկուտից 1–2 օր հետո միայն հնարավոր է լինում ամբողջական պատկեր ստանալ:
 
Սակայն արդեն իսկ պարզ է, որ գյուղի բոլոր ցանքատարածությունները վնասվել են, քանի որ կարկուտը համայնքի ամբողջ վարչական տարածքով մեկ է տեղացել:
«Հարևան գյուղերն էլ, բոլորին անխտիր վնաս է պատճառել: Վնասվել են ցորենի, գարու, կորնկանի դաշտերը: Վերջինն արդեն հնձվել էր»,– պատմեց նա:
 
Հարցին, թե որքա՞ն ժամանակից էին նախապատրաստվում ցորենի ու գարու բերքը հավաքել՝ գյուղապետը պատասխանեց, որ իրենց գյուղում այդ բերքի հավաքման ժամանակը հուլիսի վերջին է՝ հուլիսի 28–ից մինչև օգոստոսի 10–ն ընկած ժամանակահատվածը:
 
Համայնքապետից նաև հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է նախնական, մոտավոր հաշվարկ անել և իմանալ չվնասվելու դեպքում հավաքվելիք բերքը որքա՞ն կլիներ և ըստ այդմ գյուղացիների՝ ֆինանսական կորուստները գնահատել: Սրան Սևադա Մանուկյանը պատասխանեց, որ նախորդ տարի բարենպաստ եղանակի պայմաններում մեկ հա–ից 3–5 տոննա բերք են ստացել: Իսկ այսօր մարդիկ իրենց ամբողջ բերքը կորցրել են:
 
«Չեմ չափազանցնում, վնասն ամենաքիչը կազմել է 60–70%: Կարող է ամբողջ 600 հա տարածքի մեջ մի 10 հա լինի, որ 60% մնացած լինի, մնացածը՝ 80–100%–ով վնասվել է»,– ասաց նա:
 
Հարցին, թե համագյուղացիներն օգնություն ակնկալում են՝ պատասխանեց, որ գուցե նրանց վարկերի մարման ժամկետները հետաձգվեն կամ անվճար սերմացու տրամադրեն:
 
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. Կարապետյան