Փոթիում հեղեղվել են կենտրոնական փողոցները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրացական Փոթի քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով կենտրոնական փողոցների մի մասը հեղեղվել է, հայտնում է apsny.ge կայքը:
Հեղեղումների հետևանքով քաղաքում խնդիրներ են առաջացել մարդկանց ու մեքենաների տեղաշարժի հարցում:
Բնակիչների խոսքերով՝ խնդիրներն առաջացել են ջրահեռացման համակարգի անսարքության հետևանքով: Նրանք մտավախություն են հայտնել, որ տեղումների շարունակվելու դեպքում ջուրը կարող է լցվել շինությունների առաջին հարկը:
Մինչդեռ Փոթիի քաղաքապետարանից հայտնել են, որ ջրահեռացման համակարգերն անսարք չեն ու նորմալ աշխատում են, սակայն տեղումները չափից շատ են:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



