Ադրբեջանական արկակոծությունից վիրավորում ստացած երկու զինծառայողների վիճակը շարունակում է մնալ ծանր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանական արկակոծությունից հուլիսի 7-ին բեկորային վնասվածքներ ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. նա բեկորային վիրավորում է ստացել գլխի շրջանում։ Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից: Ոտքի շրջանում վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը գնահատվում է նորմալ, իսկ երրորդ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
«Նրանք երեքն էլ միացված են արհեստական շնչառական ապարատին»,- ասացին հոսպիտալից:
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ էին ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



