Սալվադորում ֆիննախի շենքում բռնկած հրդեհը մարել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍալվադորի Ֆինանսների նախարարության շենքում բռնկված հրդեհը մարվել է, վերջին տեղեկություններով` մեկ մարդ մահացել է, եւս 22 մարդ վնասվածքներ է ստացել, հայտնում է Salvador Times պորտալը:
Կրակը բռնկվել է ուրբաթ շենքի 4-րդ հարկում` կարճ միացման հետեւանքով, կարծում են փորձագետները: Մահացած 57-ամյա կինը տեղական պրոֆմիության քարտուղարն էր, նա ծավալուն այրվածքներ էր ստացել: Եվս մեկ մարդ պատուհանից նետվել է հարեւանությամբ գտնվող կառույցի տանիքին, նա 2 ոտքերի կոտրվածքներ է ստացել եւ ողնաշարի վնասվածք:
Մարմնի ավելի քան 50 տոկոսի այրվածքներ են ստացել 22 տուժածներից 8 մարդ: Ընդհանուր առմամբ շենքից տարհանվել է գրեթե 50 մարդ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



