Ֆիլ Նևիլ. Լուկակուն նոր շունչ կտա ՄՅՈւ-ին
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ֆիլ Նևիլը մեկնաբանել է «Էվերթոնի» հարձակվող Ռոմելու Լուկակուի առաջիկա տեղափոխությունը Մանչեսթեր:
«Լուկակուի վերաբերյալ կասկածներ ունեի միայն մեծ խաղերում նրա արդյունավետության վերաբերյալ: Նախորդ մրցաշրջանում Ռոմելուն ավելացրել է այդ առումով և գոլի հեղինակ դարձել թոփ-ակումբների հետ խաղերի կեսում:
Լուկակուն նոր շունչ կտա ՄՅՈւ-ին, կհաղորդի այն, ինչ չունեն մյուս հարձակվողները: Նա շատ լավ է գործում հակագրոհների ժամանակ: Զլատանը տարիքի պատճառով չէր կարողանում օգտակար լինել:
Իսկ Լուկակուն շատ արագ է: Եթե նա 17-20 գոլ խփի Պրեմիեր լիգայում, ապա «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ ամեն ինչ լավ կլինի»,- Նևիլի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



