Հայ սամբիստները երկու մեդալ են նվաճել Ղազախստանի միջազգային մրցաշարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 6-ից 8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվել է Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը:
Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մրցաշարին այս տարի մասնակցել են 16 պետության շուրջ 200 մարզիկներ:
Հայաստանը ևս իր ներկայացուցիչներն է ունեցել այս մրցաշարում: Մեր մարզիկներից երկուսը կարողացել են մեդալներ նվաճել:
Պատվո երրորդ հարթակին կանգնել են 57կգ քաշային կարգում ուժերը փորձարկող Տիգրան Կիրոկոսյանը և 82 կգ քաշային Վահագն Չալյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



