Երևան, 19.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կենֆերանսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր տեղի է ունեցել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը, որը վարել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, մինչ կոնֆերանսի աշխատանքները սկսելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են անցած չորս տարիների ընթացքում կյանքից հեռացած ֆեդերացիայի իրենց գործընկերների՝ Աշոտ Անաստասյանի, Գագիկ Հովհաննիսյանի, Ստեփան Ավագյանի, Արմեն Նիկողոսյանի, Էդուարդ Մնացականյանի, Ռոբերտ Բունիաթյանի և Ալբերտ Արուտյունովի հիշատակը:

Օրակարգի շրջանակներում կոնֆերանսն ամփոփել է հաշվետու ժամանակահատվածում՝ 2013-2017 թվականներին ֆեդերացիայի կատարած աշխատանքները, նախանշել հետագա անելիքները, ինչպես նաև լսել վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը և անցկացրել ֆեդերացիայի նախագահի ու նախագահության կազմի ընտրություններ: Քննարկվել են նաև ընթացիկ հարցեր:

Հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքները ներկայացրել է ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Քննարկման արդյունքում այն գնահատվել է դրական: Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը ներկայացրել է հանձնաժողովի հաշվետվությունը, որը հաստատվել է կոնֆերանսի պատգամավորների կողմից:

Այնուհետև տեղի են ունեցել ֆեդերացիայի ղեկավար մարմինների՝ նախագահի և նախագահության կազմի ընտրությունները: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միաձայն վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Կոնֆերանսի պատվիրակները քննարկել և հաստատել են ֆեդերացիայի նախագահության և վերստուգիչ հանձնաժողովի կազմերը:

Ընտրություններից հետո կայացել է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նորընտիր նախագահության առաջին նիստը: 

Նախագահությունը, ֆեդերացիայի կանոնադրության համաձայն, հաստատել է նախագահի տեղակալների, գործադիր տնօրենի, գլխավոր քարտուղարի թեկնածությունները, ովքեր մտնում են ֆեդերացիայի խորհրդի կազմի մեջ: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ է ընտրվել Սմբատ Լպուտյանը, տեղակալներ`Տարոն Մարգարյանը, Լևոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Միքայել Անդրիասյանը: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պատվավոր նախագահ է վերընտրվել Վանիկ Զաքարյանը:

Նիստում հաստատվել են նաև ֆեդերացիայի հանձնաժողովների ցուցակը և հանձնաժողովների նախագահների թեկնածությունները:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ, Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆեդերացիայի անունից այսօր Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե մեդալով պարգևատրել է ֆեդերացիայի երկու վաստակաշատ վետերաններին՝ Յուրի Առուստամյանին և Ալյոշա Խաչատրյանին:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վեդիից․ ուղիղՊետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ ՀայրապետյանԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում. բախվել են «Nissan Rogue»-ն ու «ՎԱԶ-2107»-ը. կան վիրավորներ Կիսակառույց շինությունից 3 միլիոն դրամի գողություն կատարած տղամարդը ձերբակալվել է Շենգավիթում Ազգային երգ ու պար. ինչպես են Նարեկ Կարապետյանին դիմավորում ԱրարատումԻլոն Մասկը պարտվել է OpenAI-ի դեմ 180 միլիարդ դոլարի դատական ​​​​գործը Գնացեք ընտրության, էս մարդուն բոլորով ճամփենք. Նարեկ ԿարապետյանԴամասկոսի քրիստոնեական Բաբ Աշ-Շարքի թաղամասի շրջակայքում պայթյnւն է տեղի ունեցել. կա զnh և վիրավnրներ Փաշինյանի «իրական կողմը» Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրաԵկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Հայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք ՉալաբյանՓնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք Հայ կնոջ ձայնը չի ճնշվելու. ժամանակն է, որ հայ կանայք կանգնեն իրար կողքի. Գոհար ՂումաշյանՀենց Արարատի փեշերից է սկսվելու մեր երկրի վերածնունդըԻ՞նչ էին փնտրում գյումրեցի ուսանողները Քաջարանում Սա Սամվել Կարապետյանի կողմից արված բարեգործությունների ընդհամենը մեկ տոկոսն է․ Մենուա ՍողոմոնյանՀյուրընկալ գ. Սայաթ-Նովայում ենք. Նարեկ ԿարապետյանՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետՀարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ. նախկին 10 միլիոն դրամի փոխարեն 30 միլիոն դրամ և ավելի ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի ասուլիսն` ուղիղ Ուժեղ Հայաստանը մեր նպատակը չէ միայն․ դա մեր պարտավորությունն էՊետական համակարգն ազատագրելու ժամանակն է. Հրաչյա Ռոստոմյան Եվս մի գաղտնալսում է հանրայնացվել. Ուժեղ ՀայաստանԿարող եք դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ իրավական աջակցություն ստանալու համար«Զարուհի Փոստանջյանը վազում հասնում էր բանտ, որ Նիկոլին փրկի հերթական անգամ «սպանվելուց»»․ Էդմոն ՄարուքյանԿարվախալը հուզիչ գրառումով հրաժեշտ է տվել Մադրիդի «Ռեալին» Էս մարդու ժամանակը գնացել է. մեզ փոփոխություն է պետք. Նարեկ Կարապետյան«Զիջումների գործընթացը պետք է կասեցնել. Փաշինյանը պատրաստվում է միակողմանի զիջել ամեն ինչ». Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստանը» Մասիսում էՀերթական միֆը և նախընտրական եվրոպական օժանդակությունը Նիկոլ Փաշինյանին․ Նաիրի Սարգսյան Վաղվա Հայաստանը կառուցվում է հենց այսօր«Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական «Առաջարկ Հայաստանին» ծրագրում Գյումրին առանձնահատուկ տեղ է զբաղեցնումԵթե ընտրեք Փաշինյանին՝ ադրբեջանցիները ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով են գալու. Նարեկ ԿարապետյանԱտելության էջը պետք է թողենք անցյալում, պետք է ունենանք փոփոխություններ. Արամ Վարդևանյան«Mercedes»-ը Նոր Գեղիի գյուղապետարանի մոտ բախվել է «Հայ մամուլ»-ի մեքենային, ապա վրшերթի ենթարկել հետիոտնին․ կան տուժածներ Երկրներ, որտեղ կարող ես ճամփորդել «անվճար»Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորըՈչ մի կախարդանք. ինչպե՞ս է խցանը մտնում շշի մեջ. «Փաստ»Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրшերթի ենթարկած մայորի պատիժը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 մայիսի). Հայտարարվել է հանրապետության բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու նախաձեռնության մասին. «Փաստ»Հայտնաբերվել է արևային վահանակների արդյունավետության հիմնարար սահմանը շրջանցելու միջոցԺամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա ԱՄՆ-ի կողմից պшտերազմի շարունակման դեպքում կբացվեն այլ ճակատներ. Մոջթաբա Խամենեի «Յունիսպորտ» ակումբը դուրս եկավ Ֆուտզալի Հայաստանի Գավաթի և Հայաստանի Բարձրագույն խմբի եզրափակիչներ Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մենք ապրում ենք սարսափելի ժամանակներում, երբ չկա արժեք ու պատիվ. Գոհար ՂումաշյանՔաղաքական պայթյունի շեմին․ Փաշինյանի վարքագիծը նոր հարցեր է առաջացնումՎթար․ մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելու