Զավեն Անդրիասյանը կարևորում է Երևանի բոլոր համայնքներում շախմատային դպրոցների բացումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ: Միջազգային կարգի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի կարծիքով՝ շախմատի ավանդույթները շարունակվում են Հայաստանում:
«Մեր երկիրը` Հայաստանը, շախմատային լավ ավանդույթներ ունի: Եվ երիտասարդ շախմատիստները լավ պահպանում են այն: Խոսքերիս վառ ապացույցը մեր պատանի շախմատիստների հաջողությունն է աշխարհի պատանեկան առաջնություններում: Մեր պատանի շախմատիստներից 4-ը գրոսմայստերի նորմա լրացրեց: Շատ եմ կարևորում այն, որ Երևանի բոլոր համայնքներում բացվեցին շախմատային դպրոցներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսի ժամանակ Ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



