Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատները Երևանում քննարկում են էլեկտրոնային առևտրին, աշխատուժին վերաբերող հարցեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Երևանում հայկական կողմի նախագահությամբ ընթանում է ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի նիստը: «Համաշխարհային տնտեսության անկայունության պայմաններում ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների փոխգործակցության ուժեղացում» թեմայով քննարկման նպատակով

Հայաստան են ժամանել ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարները: Լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, համաժողովին հայկական կողմն անդրադարձ կկատարի ԱՊՀ երկրներում էլեկտրոնային առևտուրը կազմակերպելու, ինչպես նաև մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության հարցերին: «Ռուսական կողմն էլ ներկայացում է պատրաստել Ռուսաստանում աշխատել ցանկացող օտարերկրյա քաղաքացիներին ուղղված նոր ծրագրի մասին: Ընդհանուր տեստավորման հարցերին է վերաբերում նշյալ ծրագիրը»,-ասաց Մարտին Սարգսյանը` հավելելով, որ մյուս երկրների ներկայացուցիչների կողմից էլ կլինեն առանձին ելույթներ, առաջարկություններ, որոնք կքննարկվեն խորհրդաժողովի ընթացքում:

Ինչ վերաբերում է ԱՊՀ երկրների հետ առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարներին` Մարտին Սարգսյանը նշեց, որ շարունակական աշխատանք են տանում գործարարության զարգացման, համատեղ ձեռնարկությունների ձևավորման առումով: «Մենք ստեղծում ենք դաշտ, որտեղ գործարարները իրար հետ կարող են հանդիպել, հնարավորութուն ունենալ իրենց խնդիրները բարձրացնել ու դրանց լուծումները տալ պալատների ղեկավարների քննարկման արդյունքում»,-նշեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը` հավելելով, որ կազմակերպում են ինչպես գործարար համաժողովներ, այնպես էլ ընÕ �երությունների ցուցահանդեսներ:

Մարտին Սարգսյանի խոսքով` ԱՊՀ բոլոր երկրների հետ էլ առևտրային հարաբերությունները խորացնելու ներուժ ունի Հայաստանը, հատկապես որպես ԵԱՏՄ անդամ: «Քաղաքական իրավիճակը Ռուսաստանում, ինչպես նաև ԱՊՀ մի քանի երկրներում, խոչընդոտներ է ներկայացնում: Բայց կարծում եմ, որ այդ իրավիճակը երկար չի կարող ձգվել ու կլոր-սեղանների միջոցով լուծում կստանա, ինչն էլ դրականորեն կանդրադառնա Հայաստանի վրա»,-նկատեց ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահը:

Նա կարևորեց նաև համագործակությունը եվրոպական երկրների հետ, հատկապես նշեց Առևտրաարդյունաբերական պալատի կողմից «East Invest» ծրագրին միացումը, որի շրջանակներում հայ գործարարները դեպի եվրոպական շուկա արտահանման հետ կապված ուսուցում են ստանում, նաև հնարավորություն են ստանում մասնակցել Եվրոպական երկրներում անցկացվող ցուցահանդեսների:

ԱՊՀ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է դեռևս 2003 թվականին` Եվգենի Պրիմակովի գլխավորությամբ: Առաջին նիստը կայացել է ՌԴ-ում նույն տարում, երկրորդը` Հայաստանում 2004 թվականին:

Երևանյան համաժողովին կորոշվի, թե որ երկիրն է նախագահելու 2016 թվականի խորհրդի հերթական նիստը: Ղեկավարների խորհուրդը լավագույններին պարգևատրելու է «Ցուցահանդես-տոնավաճառային ակտիվ մասնակցության համար» դիպլոմով:

 

Վատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ Սրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանՄոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր. Շոյգու Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 2-8-ը Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան Երևանում «BMW X5»-ի վարորդը ոչ սթափ վիճակում կոտրել է ծառն ու աղբամանը և հայտնվել երթևեկելի գոտում Երկու տարեկան երեխայի գլուխը խրվել է մանկական գիշերանոթի մեջԼավրովը հայտարարել է, որ Աբու Դաբիում բանակցությունների առաջին կետը կլինի Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցը Քաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն ու Փուրմոհամմադին քննարկել են ՀՀ–Իրան սահմանային ենթակառուցվածքների զարգացման մասին հարցեր Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին Ընտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի