ԻՊ-ն ստանձնել է Սինայում 26 եգիպտացի զինվորի կյանք խլած ահաբեկչության պատասխանատվությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է Եգիպտոսի Սինայ թերակղզու զինվորական անցակետերում իրականացված ահաբեկչությունների պատասխանատվությունը:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, «Իսլամական պետությունն» ստանձնել է Սինայի թերակղզում եգիպտական բանակի առանձին ճակատի վրա հարձակման պատասխանատվությունը, որն իրականացվել է ականապատ ավտոմեքենայի և գնդակոծման միջոցով:
Գործակալության տվյալներով` իսլամիստական խմբավորումն օնլայն հայտարարություն է արել, որում նշել է, որ հարձակումն իրականացվել է այն պատճառով, որ եգիպտական բանակը նախապատրաստվում էր գրոհել ԻՊ-ի դիրքերը Սինայում:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 26 եգիպտացի զինվոր է սպանվել Ռաֆահ քաղաքի Էլ Բարաս շրջանում:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



