Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտեղի՞ց է Խորեն Լևոնյանը կողմնակի եկամուտ ստանում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Դերասան Խորեն Լևոնյանն առաջիկայում կներկայանա «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունում։  Խորենը նկարահանվել է նաև «Շարմ» ընկերության նոր ֆիլմում, բացի այդ, առաջիկայում նա կներկայանա եղբոր՝  Արսեն Լևոնյանի հետ։ Եղբայրները ֆիլմում էլ են մարմնավորելու եղբայրների։ Խորենը գյուղական ընտանիքի ավագ եղբայրն է, Արսենը՝ փոքր, ով փորձում է իր բախտը գտնել քաղաքում...

BlogNews-ը զրուցել է Խորենի հետ Արսենի հետ առաջին համագործակցության, իրենց նմանության, ֆիլմեր և այլնի մասին։

-Կարծես, Ձեր և Արսենի առաջին համագործակցությունն է։ Ինչպե՞ս ստացվեցին Արսենի հետ աշխատանքային հարաբերությունները, ի վերջո, աշխատանքում մթնոլորտն այլ է, տանը՝ այլ։

-Նախկինում փորձեր եղել են միասին ներկայանալու, սակայն կարելի է ասել, որ սա առաջին անգամ ենք միասին ներկայանալու գեղարվեստական ֆիլմում։ Երկուսս էլ պրոֆեսիոնալ ենք և հասկանում ենք՝ ինչ է պետք։

-Արսենին մասնագիտական խորհուրդներ տալի՞ս եք, ընդունո՞ւմ է դրանք։

-Խորհուրդներ տալ չի սիրում, սակայն որպես ավագ եղբայր՝ փորձում եմ իմ փորձով ու ապրելակերպով  օրինակ լինել նրա համար թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում։ Արսենը տեսակով լսող է, երբ իրեն ճիշտ և կարևոր բան ես ասում։  Ես իրեն խորհուրդ եմ տվել անկեղծ լինել, և նա ընդունել է դա։

-Շատերն Արսենի մեջ տեսնում են Ձեզ՝ Ձեր անցած ճանապարհը։ Դուք տեսնո՞ւմ եք այդ նմանությունը։

-Ոչ։ Եթե ինչ-որ նմանություն էլ կա, դա բնություն է, էություն։ Դրա դեմ պայքարելը ծիծաղելի էլ կլինի։

-Խորեն, Հայաստանում սկսել են շատ ֆիլմեր նկարահանել, սակայն դրանք հիմնականում անորակ են։ Դուք սովորաբար շատ մանրակրկիտ եք  ընտրում, թե որ ֆիլմում ներկայանաք, որում՝ ոչ։ Հայկական կինոշուկան թույլ տալի՞ս է այդպիսի ընտրություն անել, թե՞ ամեն դեպքում փոխզիջումների եք գնում։

-Իհարկե, կա այդպիսի  բան։ Երբեմն ընտրում եմ ոսկե միջին տարբերակը, որովհետև հասկանում եմ, որ եթե շատ խիստ չափանիշնրով ընտրեմ, ի վերջո, ֆիլմեր չեն մնա։ Եղածի միջից ընտրում եմ այն, որտեղ տեսնում եմ, որ կարելի է ինչ-որ բան անել, աշխատել։

- Իսկ որո՞նք են կարևորագույն չափանիշները Ձեզ համար։

- Ֆիլմերում պակասել է ասելիքը, մինչդեռ կան կարևոր ասելիքներ, որոնք պետք է ներկայացնել հանդիսատեսին։ Ես շատ կուզեմ, որ լինեն ֆիլմեր, որոնց նյութը կհասնի հանդիսատեսի հոգուն  և կկարողանա ինչ-որ բան փոխել, որպեսզի կարողանաս քո օրինակով մարդկանց փոխել։ Կարևոր է նաև որակը։ Ցավոք սրտի, շատ քիչ կան էդպիսի գործեր։

-Դուք հայտնի եք որպես հայկական կինոշուկայի ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։ Հայաստանում թանկ վարձատրություն համարվող հոնորարները բավարարո՞ւմ են Ձեզ, թե՞ Դուք էլ եք երբեմն դիմում կողմնակի աշխատանքի։

-Կողմնակի աշխատանք, իհարկե, պետք է։ Իմ միակ կողմնակի աշխատանքը «Երգ երգոց»-ն է։  Փորձում ենք ստեղծագործել և ապրել:) Ինչ վերաբերում է թանկ վարձատրվելուն՝ ասեմ, որ Հայաստանի համեմատ գուցե համաձայն եմ Ձեր ասածի հետ, սակայն այդ լուրն այնքան է տարածվել, որ մարդիկ, ովքեր ցանկանում են զանգել, ինչ-որ բան առաջարկել, արդեն չեն զանգում՝ մտածելով, որ թանկ կլինի։

Եթե չեն կարողանում թանկ վճարել, ուրեմն թանկ արտադրանք չեն ունենա։ Ամեն ինչի համար պետք է վճարել, սակայն գուցե ինձ առաջարկեն որակյալ ֆիլմ, որը բյուջե չունի, և ես համաձայնեմ անվճար նկարահանվել։ Պարզապես պետք է, որ շատ լավ գործ է և  մարդիկ պատասխանատվությամբ  ուզում են անել դա։ Ինձ մոտ լինում են նման դեպքեր, երբ տեսնելով, որ լավ գործ է, գնում եմ փոխզիջման և ասում, որ  առանց հոնարարի կնկարահանվեմ։

-Ո՞ր ֆիլմն է այդքան լավը եղել, որ անվճար եք նկարահանվել։

-Դա պրոֆեսոնալ գաղտնիք է։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԴուրս եկե՛ք փողոց ու հարցրեք մարդկանց․ իրար հերթ չտալով տեսանյութեր եք հրապարակում՝ չհասկանալով, որ մնացել եք ձեր իսկ կազմակերպած շոուների տակ․ Անդրանիկ ԳևորգյանԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըՈչ մի դեպքում չպետք է թույլ տանք Փաշինյանին շանտաժի միջոցով նոր Սահմանադրություն ընդունել. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրությունների նկատմամբ ապօրինությունները շարունակվում են. Մամիկոն Ասլանյան30 մլն. դոլար թռցնողները կոռուպցիայի մասին են խոսում. Գառնիկ ԴավթյանԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորԴուք զիջումների իշխանություն եք, ահա ձեր իրական պատկերը. մենք թույլ չենք տա իշխանությանը հերթական զիջումն անել․ Ուժեղ ՀայաստանՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հույս ունենք առաջընթաց արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանազատման գործընթացում․ Կոբախիձե Կառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանՇատ տխուր է, որ պարգևատրման ժամանակ հիմնը չհնչեց․ Էլիզաբեթ Աբրահամյան Ինչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել Ամիօ բանկն ամփոփել է «Քո առաջին քարտը» ակցիանԲաքուն արձագանքել է ադրբեջանցի հովվի՝ Հայաստանի տարածք անցնելու դեպքին․ մանրամասներ Այն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶանգերի և SMS-ների վերծանման նոր կարգ․ ինչ կարող եք պահանջել օպերատորից Զարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՀայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է «Մարիխnւանա» տեսակի թմրшնյnւթ Կարևոր փոփոխություն` անձնագիր ստացողների համար Հույս ունեմ, որ Պուտինը կդիտարկի ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հնարավորությունը․ Ուիթքոֆ ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինԻրանը միշտ կվերահսկի Հորմուզի նեղուցը, սակայն պատրաստ է պատասխանատվությամբ ապահովել նավագնացության անվտանգությունը․ Արաղչի