Արմավիրի մարզում 24 ժամ ջուր չի լինի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից՝ ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 11-ի ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Էջմիածին քաղաքի, Աղավնատուն, Ամբերդ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Արտամետ, Արտիմետ, Բաղրամյան, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Խորոնք, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մրգաստան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ոսկեհատ, Պտղունք, Գեղակերտ, Ֆերիկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



