Վթար Թբիլիսյան խճուղու և Կորեայի ձորի խաչմերուկում. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 9-ին, ժամը 06:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու և Կորեայի ձորի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «BMW-745» մակնիշի 35 GL 085 պետհամարանիշի (վարորդ Ժ. Պ.) և «Kia Optima» մակնիշի 35 GC 245 պետհամարանիշի (վարորդ Գ. Ա.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ. Ա.-ը հոսպիտալացվել է Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



