Տարվա մեգանախագիծ. MTV.am երաժշտական ալիքը նշում էր հոբելյանական տարեդարձը.
ԼԱՅՖՕրերս հայաստանյան ժամանցի վայրերից մեկում տարվա երաժշտական հիշարժան իրադարձություն էր նշվում : Շոու բիզնեսի վառ ու էքսցենտրիկ ներկայացուցիչները բոլորն այնտեղ էին և չէին թաքցնում ցուցադրել հագ ու կապը, որն ընտրված էր հատուկ այդ օրվա համար :
PAST.am - ը տեղեկացավ, որ MTV .am երաժշտական ալիքի տասնամյա տարեդարձին հատուկ հյուրեր էին հրավիրված արտերկրից :
Մի քանի ժամ տևողությամբ շոուն վարում էր մոսկվայաբնակ հայտնի շոումեն Լևոն Ոսկանյանը. չթաքցնենք ու ասենք , որ նա իր պրոֆեսիոնալիզմով միջոցառումը հասցրեց գագաթնակետին, հիացնելով ոչ միայն հանդիսատեսին, այլև հրավիրված հայտնիներին : Տեխնիկական մասը նույնպես վստահված էր մոսկվայաբնակ Տիգրան Ստեփանյանին , ով շտապող հայտնիների ելույթից առաջ համբերատար ու անթերի իր գործն էր անում :
Երեկոյի առանձնահատուկ հյուրերն էին Սևակ Խանագյանն ու Դաթոն :
Նրանց ելույթների ընթացքում հույզերի փոթորկում էին հայտնվում ներկաները :
Երևանաբնակ երգիչները հետ չմնացին իրենց վերոհիշյալ գործընկերներից ու գեղեցիկ կատարումներով շնորհավորեցին սիրելի հեռուստաալիքի աշխատակիցներին , որոնք ի դեպ տոնական ու շլացուցիչ տեսք ունեին : Ծիածանոտ երեկոն եզրափակվեց հրավառությամբ , հյուրասիրությամբ և համընդհանուր դրական զգացողությամբ :
PAST.am - ը մաղթում է , որպեսզի նրանց եթերը շարունակվի լեցուն լինել այնպիսի դեմքերով , որոնք վաստակում են արտիստ կոչվելու պատիվը :
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



