Սոթք-Մարտակերտ մայրուղին շնչերակի նշանակություն ունի մեզ համար․ Բակո Սահակյան (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 9-ին, այցելել է Մարտակերտի ու Շահումյանի շրջաններ եւ ծանոթացել Սոթք-Մարտակերտ մայրուղու շինարարության ընթացքին:
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Չափար գյուղում երկրի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն մայրուղու շինարարության ավարտական փուլի աշխատանքների շուրջ:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով այս շնչերակի կարեւոր ռազմավարական նշանակությունը մեր երկրի համար:


1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



