Բրիտանական խորհրդարանական․ Բրիտանիայի հեռացումը ԵՄ-ից կարող է եւ չկայանալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ից Բրիտանիայի հեռացումը կարող է եւ չկայանալ՝ այդ հարցի շուրջ տարբեր կուսակցությունների միջեւ տարաձայնությունների պատճառով։ Նման տեսակետ է արտահայտել բրիտանացի խորհրդարանական, Լիբերալ դեմոկրատական կուսակցության տեղակալ Վինս Քեյբլը, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով, վարչապետ Թերեզա Մեյի ձախողումը խորհրդարանական ընտրություններին կասկածի տակ է դրել ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս բերելու նրա ունակությունը՝ սրելով այն բանավեճը, թե ինչ համաձայնագիր պետք է քննարկի բրիտանական կառավարությունը։ «Ես սկսում եմ մտածել, որ բրեքսիթը, գուցե երբեք չկայանա»,- նշել է Քեյբլը։ «Խնդիրներն այնքան հսկայական են, ու երկու հիմնական կուսակցությունների ներսում տարաձայնությունները այնքան մեծ են, որ ես չեմ տեսնում սցենար, որի դեպքում դա կարող է տեղի ունենալ»։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



