Կրեմլում հաստատել են «նորմանդական քառյակ»-ի առաջնորդների հեռախոսազրույցի նախապատրաստումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Նորմանդական քառյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան) առաջնորդների հեռախոսազրույցը նախապատրաստվում է, սակայն ժամկետների հարցում հստակություն առայժմ չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, «քառյակի» զրույցն օրակարգում է։ Այն նախապատրաստվում է, սակայն առայժմ չկա հստակություն ժամկետների հարցում»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նման հեռախոսազրույց կարող է տեղի ունենալ հուլիսին, ինչից հետո կարող է կայանալ «քառյակի» առաջնորդների անձնական հանդիպումը։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
Մայրը փորձել է փրկել 7-ամյա տղային, բայց 2-ն էլ խեղդամահ են եղել
5
Ապրիլի 28-ին և 29-ին ջուր չի լինելու․ հասցեներ



