83 մարդ է զոհվել Չինաստանոմ հորդառատ անձրևների հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԽունան նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 83 մարդ է զոհվել կամ անհետ կորել, հայտնում է Սինհուան։
Նրանցից 28-ը մնացել են փլատակների տակ սողանքների հետևանքով, 13-ը ջրհեղեղների զոհ է դարձել, 22-ը զոհվել է շենքերի փլվելու ժամանակ, չորսը խեղդվել է, ևս 16-ը զոհվել է կամ անհետ կորել այլ պատճառներով։
Հունիսի 22-ից սկսած՝ Խունան նահանգի տարածքի զգալի մասում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք լուրջ ջրհեղեղների են հանգեցրել։
Նախնական տվյալներով, հուլիսի 8-ին , ժամը 10։00-ին աղետը անդրադարձել է 12․2 մլն բնակիչների վրա։ Տարհանվել է 1․62 մլն մարդ, ավելի քան 470 հազարը նյութական օգնության կարիք ունի։ Ջրհեղեղների հետևանքով փլվել է 53 հազար ու վնասվել 68 հազար բնակելի տներ։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



