«Ալաշկերտ»-ը մեկնում է Բելառուս
ՍՊՈՐՏՀայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վերջին մարզումն անցկացրեց սեփական ստադիոնում` նախապատրաստվելով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի` Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի դեմ արտագնա խաղին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 10-ին «Ալաշկերտ»-ի պատվիրակությունը ակումբի նախագահ Բագրատ Նավոյանի գլխավորությամբ կմեկնի Բելառուսի մայրաքաղաք: Հուլիսի 10-ին թիմը կմարզվի Մինսկում, իսկ հաջորդ օրը նախախաղային մարզում կանցկացնի «Բորիսով Արենա» մարզադաշտում:
ԲԱՏԷ – «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա հուլիսի 12-ին «Բորիսով Արենա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
26-ամյա տղամարդու կնոջ հայրը, մայրը, տատիկը և քրոջ ամուսինը ծեծի են ենթարկել իրեն և 19-ամյա կնոջը



